Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. երկրորդ նախագահը չի ընդունում մեղադրանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք էր առաջադրել, և միջնորդություն ներկայացրել` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, ովքեր մուտք են գործել դատական նիստերի դահլիճ, հայտնել են, որ Քոչարյանը դատական նիստի մասին չի ծանուցվել ու, ամենայն հավանականությամբ, չի ներկայանա դատական նիստին:

Երկրորդ նախագահի փաստաբանների կարծիքով՝ ամենայն հավանակությամբ, կալանավորման որոշում չի կայացվի, իրենք էլ կմիջնորդեն, որպեսզի դատական նիստը հետաձգվի:

ՀՀ երկրորդդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում նշել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

«Սահմանադրական դատարանի որոշումն է եղել, որը ճանաչել է ընտրությունների օրինականությունը և դա վերջնական է: Ինձ մինչև այս կարգի մեղադրանք առաջադրելը, առնվազն պետք է ԿԸՀ կեսը արդեն բանտերում լինեին, ապացուցված լիներ, որ իրենք կեղծել են, և հանցանք են գործել որոշում կայացնելուց: Առնվազն Սահմանադրական դատարանի վերաբերյալ ինչ-որ ակտեր պետք է լինեին, լուծումներ, պատիժներ և այլն»,- ասել է Քոչարյանը:




Լրահոս