Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել վերականգնել Թուրքիայում մահապատիժը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի առաջնորդը հայտարարել է նման պատրաստակամության մասին այն նախապայմանով, որ համապատասխան օրինագիծը կընդունվի խորհրդարանում: