Հաղթանակ թաղամասում դիմակավորված անձինք տնօրենի ներկայությամբ կրակել են 44-ամյա քաղաքացու վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաղթանակ թաղամասում օգոստոսի 4-ին, ժամը 13:00-ի սահմաններում, 1-ին փողոցի 1/37 տան դիմաց, 2 դիմակավորված անձ իջնելով «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայից, մոտեցել են նշված տան մոտ կանգնած մի քաղաքացու և նրանցից մեկը իր մոտ եղած ատրճանակով կրակել է այդ քաղաքացու ուղղությամբ, որից հետո նստելով մեքենան, դիմել են փախուստի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 44-ամյա Աշոտ Ծատուրյանն է, ով աջ ոտքի մասում ստացել է վնասվածք: Գ. Շամշյանի տեղեկություններով, այդ ամենին ականատես է եղել Հաղթանակ թաղամասի բնակիչ, 61-ամյա Էդուարդ Սարգսյանը, ով «Էդուարդ Սարգսյան» ԱԱՁ-ի տնօրենն է: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/08/05/1102477/




Լրահոս