«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Թվիթերում» տարօրինակ լուսանկար է հրապարակել իր գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Գործակալը կանգնած է ֆուտբոլիստի մեջքին, ով պառկած է մարզասրահի հատակին.
«Երբ գործակալդ փորձում է քամել քեզ մինչև վերջին գումարդ»,- այսպես է մեկնաբանել լուսանկարը շվեդ ֆուտբոլիստը:Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչն MLS-ի 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 15 գոլի հեղինակ:
«Լոս Անջելես Գելեքսին» լիգայի Հարավային կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում` առաջատար «Դալասին» զիջելով 7 միավորով:
Իբրահիմովիչի նախկին ակումբը «Մանչեսթեր Յունայթեդն» էր: