Արարատի և Արմավիրի մարզերում ջրանջատումներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը իր հաճախորդներին և սպառողներին տեղեկացնում է, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սնուցվող էլեկտրաենթակայանի հոսանքազրկման պատճառով օգոստոսի 11-ին՝ ժամը 11.00-21.00-ն դադարեցվում է մի քանի բնակավայրերի ջրամատակարարումը: Ջրամատակարարումը նշված ժամանակահատվածում կդադարեցվի Արարատի մարզի՝ Նորաբաց, Դարակերտ, Ղուկասավան, Գետափնյա, Արբաթ, Հայանիստ, Դարբնիկ, Դաշտավան, Զորակ գյուղերում, Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս