Երկարատեւ հիվանդությունից հետո այսօր հիվանդանոցում մահացել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մայրը՝ Լիլիա Արտաշեսի Չիլինգարյանը: Լիլիա Չիլինգարյանի կյանքում առանցքային է Երևանի պետական բժշկական համալսարանի դերը, նա ավելի քան 5 տասնամյակ է դասավանդում է ԵՊԲՀ-ում և հազարավոր բժիշկների է ճանապարհել մասնագիտական ուղի:
Վաղը՝ օգոստոսի 15-ին, ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի կունենա Լիլիա Արտաշեսի Չիլինգարյանի հոգեհանգիստը: Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 14:00-ին՝ Սուրբ Հովհաննես եկեղեցուց: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:
Լիլիա Չիլինգարյանի զավակները խնդրում են բոլոր նրանց, ովքեր կցանկանան հարգանքի տուրք մատուցել իրենց մոր հիշատակին, ծաղկեպսակների համար նախատեսված գումարը փոխանցեն հետեւյալ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» ՀԿ-ի հետևյալ հաշվեհամարներին՝
AMD 1570026278650100
USD 1570026278650101
EUR 1570026278650156
RUB 1570026278650158
Ստացողի բանկի անվանումը`Ameriabank «Լիլիա Չիլինգարյանի հիշատակին» նշումով: