Հոկտեմբերին մի շարք համայնքներում արտահերթ ընտրություններ կանցկացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 21-ին մի շարք համայնքներում արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Համապատասխան նախագծերից մեկն էլ կհաստատվի կառավարության այսօրվա նիստում: Նախ այսօրվա նիստում կհաստատվեն Արմավիրի մարզի Դալարիկի, Գեղարքունիքի մարզի Երանոսի, Սարուխանի, Կոտայքի մարզի Արզնիի, Գեղաշենի, Մրգաշենի համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: Նշենք, որ գրեթե բոլոր համայնքների ղեկավարները վերջերս էին ընտրվել եւ հրաժարականի դիմումներ էին ներկայացրել թավշյա հեղափոխությունից եւ Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալուց հետո:

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց նաեւ Կապանի համայնքի ղեկավարի ընտրությունը կատարելու հարցը, որը եւս կլինի հոկտեմբերի 21-ին: Հիշեցնենք, որ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի` Սյունիք այցի հաջորդ օրը:




Լրահոս