Մաքգրեգորը Խաբիբ Նուրամագոմեդովի հորը վախկոտ է անվանել. պատասխանը չի ուշացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորն առաջիկա մրցակցի՝ Խաբիբ Նուրմագոմեդովի հոր և մարզչի՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի վերաբերյալ գրառում է կատարել «Instagram»-ի իր պաշտոնական էջում.

«Աբդուլմանապ Նուրմագոմեդով, ես տեսնում եմ քեզ: Դու թաքնվում ես կեղծ հարգանքի դիմակի տակ, ինչպես քո որդին: Դողացող վախկոտ»,- գրել է Մաքգրեգորը:Խաբիբի հայրն այս գրառման վերաբերյալ իր հակիրճ մեկնաբանությունն է տվել.

«Այս առիթով չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ: Միայն կասեմ, որ Խաբիբը նրան կստիպի պատասխան տալ յուրաքանչյուր բառի համար»,- Աբդուլմանապի խոսքը մեջբերել է «Sport24»-ը:

Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովն ու Մաքգրեգորը մրցելու են հոկտեմբերի 6-ին` Լաս-Վեգասում կայանալիք UFC 229 մրցաշարի շրջանակում.




Լրահոս