Տոտենհեմի երրորդ գոլը սպանեց խաղը. Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է ԱՊԼ-ի երրորդ տուրում «Տոտենհեմից» կրած ջախջախիչ պարտությունը (0:3):

«Անցած շաբաթ մենք լավ աշխատեցինք, բայց տակտիկական առումով պարտվեցինք այս խաղը: Ֆուտբոլիստները ֆանտաստիկ տրամադրվածություն ունեին:

Նույնիսկ 0:2 հաշվի ժամանակ յուրաքանչյուրը զգում էր, որ մեկ գոլը կարող է բեկել խաղի ընթացքը, բայց «Տոտենհեմի» խփած երրորդ գոլը կոտրեց խաղը:«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները թերթեր չեն կարդում, նրանք հեռուստացույց չեն նայում: Մեր երկրպագուները բարձր են այդ ամենից: Այսօր նրանք մեր պարտությանը զարմանալի արձագանքեցին. նրանք ծափահարում էին»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «BBC»-ը:

Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնությունում երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և նահանջել մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը:




Լրահոս