Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետի հանձնարարականի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը գյուղապետերից պահանջել էր հավաքագրել համայնքային բյուջեի եկամուտները եւ վերջնաժամկետ էր սահմանել մինչեւ օգոստոսի 15-ը, որպեսզի ցուցանիշների էական բարելավում լինի: Հակառակ դեպքում սպառնացել էր սկսել անվստահության գործընթաց: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փոխմարզպետից հետաքրքրվեց` արդյոք իր հանձնարարականը կատարվել է:

«Աշխատանքային գործընթացի մեջ է: Եղել է նախարարի հանձնարարկան` միջոցներ ձեռնարկել, թե որ համայնքներում կան սեփական եկամուտների հավաքագրման ցածր տեմպեր, զրուցել համայնքապետերի հետ, որպեսզի իրավիճակը շտկվի: Բնականաբար, եթե վերաբերում է հավաքագրմանը, ապա դա մեկ օրվա գործ չէ, բայց ունեցել ենք փաստացի աճի տեմպ»,- ասաց նա: Ի դեպ, տեղեկացնենք, որ փոխմարզպետի եւ գյուղապետերի միջեւ տեղի ունեցած խորհրդակցությունից առաջ սեփական եկամուտների հավաքագրման խնդիր ունեցել է մոտավոր 25 համայնք, իսկ հիմա մեկ-երկու համայնք է մնացել, որ թերակատարել է բյուջեն:




Լրահոս