Թբիլիսիում վթարից տուժած հայերից մեկի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է. «Քիչ առաջ այցելեցի ավտովթարի հետևանքով Թբիլիսի հիվանդանոցներում բուժվող մեր երկու քաղաքացիներին։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսի վիճակը՝ կայուն ծանր։

Բուժող բժիշկների, Վրաստանի առողջապահության նախարարության և Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների հետ քննարկումների արդյունքում որոշվեց երկու պացիենտներին էլ մոտ օրերս տեղափոխել Երևան և բուժումը շարունակել տեղում։

Հետագայում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք նրանց առողջական վիճակի վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում խոշոր վթար էր տեղի ունեցել, որից հայեր էւն տուժել:




Լրահոս