ՀԱՐՑ. Եթե օտարերկրացին դիմել է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու համար եւ մերժում է ստացել, ապա ինչպե՞ս կարող է մերժելու վերաբերյալ որոշումը բողոքարկել:
Լիլիթ Մնոյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մնոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ դիմողն իրավունք ունի ապաստանի իր դիմումի վերաբերյալ Միգրացիոն պետական ծառայության կողմից ընդունված բացասական որոշումը բողոքարկել դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վճռաբեկ դատարան: Եթե դիմողը բողոքարկել է ՄՊԾ-ի որոշումը, ապա մինչեւ դատական ատյանների կողմից վերջնական որոշում ընդունվելը նա համարվում է ապաստան հայցող եւ իրավունք ունի օրինական գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում:
Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ դիմողը չի արտաքսվի կամ որեւէ կերպ չի վերադարձվի քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր, քանի դեռ ապաստանի իր հայցի վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունվել:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: