Նարեկ Սարգսյանի գործով եւս երեք թիկնապահ է կալանավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ԱԱԾ-ին քննչական գործողությունների արդյունքում հայտնի էր դարձել, որ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա այնտեղից որեւէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, եւ մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երեւանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Նարեկ Սարգսյանի եւս երեք թիկնապահները: Ասել է թե` այս պահի դրությամբ 4 թիկնապահ գտնվում է կալանքի տակ: Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ կալանավորվածներն են` Սամվելը, Հարությունը, Հովհաննեսը, Արտեմը:

Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում




Լրահոս