Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ. Հայկ Մարության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հաղթանակ տանելուց հետո գրառում է կատարել համացանցի իր էջում.

«Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարին: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ:

Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ,  ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը»:




Լրահոս