Ինչպես հայտնի է` քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ներկայացրեց նաև այսօր ընդունված ԱԺ կանոնակարգ- օրենքի ընդունման ընթացակարգը, որը Հանրապետության նախագահը պետք է ստորագրի 21 օրվա ընթացքում: Նա ժողովրդին խնդրեց լիազորել իրեն Նախագահին խնդրել չստորագրել այդ օրենքը, որից հետո ինքը հրաժարական կներկայացնի:
Սակայն փաստացի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանում չէ եւ նրա տեսակետը կամ որոշումն այս պահին հայտնի չէ: Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նախագահ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում կմասնակցի Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի ամենամյա Գալա մրցանակաբաշխությանը: