Ընդդեմ Ֆրանկոֆոնիայի. Ինչ միջոցների է դիմում ՀՀԿ-ն գագաթնաժողովը չեղարկելու համար. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունը Ֆրանկոֆոնիայի կենտրոնական գրասենյակ նամակներ է հղում, որպեսզի չեղարկվի հոկտեմբերի 7-ին Հայաստանում նախատեսված գագաթնաժողովը։

Թեև ակնհայտ է, որ ՀՀԿ-ի այդ նախաձեռնությունը ի սկզբանե դատապարտված է անհաջողության, սակայն այդ քայլով ՀՀԿ-ն փորձում է ցույց տալ, որ Հայաստանում անկանոն իրավիճակ է, որի պայմաններում գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում, որին ներկա են լինելու մի շարք երկրների առաջին դեմքեր ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, լի է վտանգներով»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս