Ինչ սկանդալային պատմություններով էր հայտնի սպանված Կարո Կարապետյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հրազենյաին վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատգաավորի վրա կրակել է մեկ այլ նախկին պատգամավոր Հարություն Ղարագոզյանը։ Մամուլում լուրեր են տարածվել, որ նրաց վեճի պատճառը եղել է գույքային հարցը։

Կարո Կարապետյանի հարազատներն ու անձամբ ինքը բազմիցս են հայտնվել սկանդալային իրադարձությունների կենտրոնում: Դեռ 2009թ.-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին նա իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Զադոյանը երկաթյա ձողով հարվածել էր  Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին:

Նշեք, որ Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն է իրեն դարանակալել և ցանկացել հաշվեհարդար տեսնել` իրեն ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով:  Գործի քննությունն ուշագրավ էր այն առումով, որ Կարո Կարապետյանն այդպես էլ այս գործով ո՛չ մեղադրյալ, ո՛չ տուժող չճանաչվեց: Իսկ ավելի ուշ կասեցրին գործի վարույթը: Աղմկալի պատմության մեջ հայտնվել էր նաև պատգամավորի որդին՝ Վարդան Կարապետյանը: Վերջինս, վարելով «Բենթլի Կոնտինենտալ 6. 0» մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի ավտոմեքենան, մեկ այլ՝ «Տոյոտա Պռադո» մակնիշի 33 LD 840 համարանիշի ավտոմեքենայով, խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները՝ ուղեկցում էին միմյանց:  Սա պատգամավորի և իր հարազատների հետ կապված պատմությունների մի փոքր մասն  է միայն:

Վերնիսաժի դեպքերին ներգրավված էր արդեն վերջինիս փեսան՝ Գոռ Առաքելյանը: Ըստ վարկածի՝ Առաքելյանը ճանապարհ է խնդրել Վալերի Հովհաննիսյանից և Նորայր Հարությունյանից, սակայն վերջիններս ճանապարհ չեն տվել: Դրանից հետո Գոռ Առաքելյանը դուրս է եկել մեքենայից, սկսել վիճաբանել նրանց հետ: Դրանից հետո Կարո Կարապետյանի հրազենից կրակոցներ է արձակել, որոնց պատճառով էլ տուժել է ոչ միայն վիճաբանող կողմը, այլեւ պատահական անցորդներ:

Արդեն 2018-ին հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` 33-ամյա Գոռ Առաքելյանի դին:Ու մինչ քննությունը գնում էր, իրավապահ խողովակներից մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Գոռ Առաքելյանի մահվան պատճառ է դարձել թմրանյութի մեծ չափաբաժնի ընդունումը: Սակայն դեպքից 4 օր անց ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ դիահերձման արդյունքների համաձայն` Գոռ Առաքելյանի մահվան պատճառ է նշվել ինսուլտը:

Այս տարվա օգոստոսի 29-ին Կարո Կարապետյանի անունը կրկին հայտնվեց մամուլում։ Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման գործով ձերբակալվել էր Կարապետյանի նախկին թիկնապահ 49-ամյա Գագիկ Ղեւոնդյան։

Ըստ շրջանառվող լուրերի` Կարապետյանը ժամանակին բանկերից մեկի հետ դատական վեճ է ունեցել, եւ վերջում վճռաբեկ դատարանը որոշումը կայացրել է հօգուտ բանկի: Ասում են՝ այս պատմությունը հասել է անգամ Սերժ Սարգսյանին: Կարո Կարապետյանն ինքը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան,  հերքել էր իր առնչությունը Մկրտումյանի հետ կատարվածին: «Նախ այդ անձը իմ թիկնապահը չի եղել, ինձ մոտ մարդ է եղել, բայց 7 ամիս է հետը շփում չունեմ ու չգիտեմ` ինչի համար է նա դա կատարել»,-ասել էր Կարո Կարապետյանը:




Լրահոս