Եթե հավատանք ավանդություններին, ապա անձնական իրերը չի կարելի նվիրել այլ մարդկանց, քանի որ դա կարող է անհաջողություններ բերել: Եվ ահա այսօր ներկայացնում ենք իրեր, որոնք չի կարելի տալ ուրիշներին կամ վերցնել նրանցից:
Աղ
Գաղտնիք չէ, որ աղը համարվում է կախարդական մթերք: Ըստ տարածված տեսակետի, աղը չի կարելի պարտքով տալ, այլ պետք է միայն նվիրել: Այս մթերքն ունի մեծ էներգետիկ ուժ և ազդում է մարդկանց ճակատագրի վրա: Տալով աղը, ապա հետ ստանալով այն, մարդը հաջողությունը կորցնելու ռիսկի առջև է կանգնում:
Ափսե
Բաժակները, ափսեները կամ սպասքի այլ միջոցներն ունեն տեղի մեծ էներգիա: Եվ եթե տանը վատ մթնոլորտ է տիրում, ապա այդպիսի սպասքը ոչ մի լավ բան չի բերում: Ավելի վտանգավոր է վնասված սպասքը պահելը:
Հագուստ
Ընտանիքի անդամները հաճախ են փոխանակվում հագուստով և դրա մեջ ոչ մի վատ բան չեն տեսնում: Սակայն հագուստի միջոցով նաև էներգիա եք ստանում և օրինակ ուրիժի կոշիկից օգտվել վստահաբար չի կարելի:
Զարդեր
Թանկարժեք զարդերն ու բիժուտերիան պարունակում են տիրոջ էներգիան և նոր տիրոջ վրա վատ են անդրադառնում: