Նռնակով Կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարած տղամարդը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը ArmLur.am-ին հայտնեց, որ նռնակով ՀՀ կառավարության շենք մուտք գործելու փորձ կատարած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. «43–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 1–ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)», – հայտնեց Գալստյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին քաղաքացին փորձել էր նռնակով մտնել Կառվարության շենք և պայթեցնել իրեն: Նշվում էր, որ տղամարդը, ամենայն հավանականությամբ սոցիալական խնդիրներ է ունեցել:




Լրահոս