Երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարի չափն ավելացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստում գործադիրը հաստատեց «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման փոփոխությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի խոսքով, համաձայն փոփոխության, երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան համար տրվող ընտանեկան դրամագլխից օգտագործվող ամսական առավելագույն գումարը 25.000 դրամից բարձրացվում է 50.000 դրամ:

«Ընդ որում, այսուհետ դրամագլուխը կարելի է տնօրինել երեխայի ծննդյան պահից սկսած՝ նախկինում երեխայի մեկ տարին լրացած լինելու փոխարեն: Որոշումը միտված է 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացմանը»,-նշեց Մանե Թանդիլյանը:

Որոշումն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 2-ից, և ընտանեկան դրամագլուխը նոր սահմանաչափով տնօրինելու իրավունք ունեն նաև այս պահին գործող հաշվետերերը:




Լրահոս