Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ձերբակալել ընդդիմադիր ու այլախոհ գործիչների. Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլիին և նրա կողմնակիցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Տեղեկություններ կան, որ ձերբակալվել է նաև ընդդիմադիր «Ազգային խորհուրդ» միավորման ղեկավար Ջամիլ Հասանլըն:

Ի նշան բողոքի՝ ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքվել են «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»-ի զգալի թվով կողմնակիցներ:




Լրահոս