Ազատամարտիկները կամ «Մենք» դաշինքում են, կամ պաշտպանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք» դաշինքը երեկ դրամահավաք-երեկո էր կազմակերպել, որին ներկա էին պատգամավորի թեկնածուները: Դաշինքի թեկնածուների թվում շատ են ազատամարտիկներն ու Երկրապահ կամավորական միության անդամները, իսկ ովքեր էլ չեն ընդգրկվել ցուցակներում, խոստացել են, որ առանձին ընտրատարածքներում սատարելու են նրանց: Դաշինքի 144 հոգուց բաղկացած ցուցակը խիստ բազմազան է, որի կազմում նաեւ այլ կուսակցությունների նախկին անդամներից եւս ներկայացուցիչներ կան:

Հետաքրքիր է, որ Արարատ մարզի վարկանիշային թեկնածու Մանվել Ղազարյանը` «Վեդի Ալկո» ընկերության նախագահը, երեկ դրամահավաքին ներկա չէր, սակայն ուղարկել էր իր ընկերության արտադրանքը: Ղազարյանն Արարատում համարվում է մրցակից մյուս ուժերի ներկայացուցիչների համար: Ի սկզբանե այս դաշինքից Արարատի մարզում պետք է առաջադրվեր նաեւ Արամ Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, սակայն առողջական խնդիրների պատճառով առաջադրումը չի եղել: «Մենք»-ն իր քարոզարշավը կմեկնարկի Տավուշի մարզից:




Լրահոս