Լավագույն «Նոր նախագիծ» մրցանակ GBA-ի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը  The Global Banking Alliance for Women (GBA) ընկերության  կողմից «Ֆինանսական ծառայությունների զարգացումների ապագան կանանց համար» խորագրով  տարեկան համաժողովի շրջանակում արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակին։

Մրցանակը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհվել է վերջին տարում կին հաճախորդների  համար նախատեսված փաթեթային ֆինանսական լուծումների ստեղծման և ներդրման կապակցությամբ։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը տարեսկզբին իրականացրել էր «Կանայք բիզնեսում»  թեմայով միջոցառումը, որի շրջանակում կին գործարարներին ներկայացվեց հատուկ ֆինանսական ծառայություն։

 




Լրահոս