Ընտրություններին ընդառաջ պետական մարմինները գործի են անցել. Բալայանը հրահանգներ է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ գործի են անցել նաեւ պետական մարմինները: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այցելել է ԶՈՒ մի շարք կորպուսներ եւ աշխատակիցներին հրահանգներ է տալու:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով` Բալայանը հրահանգել է, որ արգելված է զորամասերում որեւէ քարոզչություն իրականացնելը, ու եթե որեւէ մի զինվոր կամ ՊՆ աշխատակից որեւէ թեկնածուի նկատմամբ նախապատվություն ունի, ապա այդ քարոզչությունը կարող է իրականացնել միայն իր ընտանիքի շրջանում եւ, ամենակարեւորը, այդ գործընթացը պետք է իրականացնել քաղաքացիական հագուստով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որը հասստատեց լուրերը:

«Ինչպես հայտարարեց պաշտպանության նախարարը, ՀՀ վարչապետի հանձնարարականով բանակում որեւէ քարոզչություն արգելված է, համազգեստով անձի քարոզչությունը որեւէ տեղում արգելված է, բանակի ներքաշումը քարոզչությանը խստիվ արգելված է: Այո, փոխնախարարը զորքերի հետ հանդիպել է տարբեր տեղերում եւ ոչ միայն դրա համար է հանդիպել, այլ ուրիշ հարցերով, բայց նաեւ այդ թեմայով, ինչը նորմալ է»:




Լրահոս