Այսօր՝ ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մ. Խ.-ն հերթական դատական նիստին մասնակցելու առիթով հերթապահ մասնաշենքի զուգարանից դուրս գալուց հետո ՔԿՀ աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում նրա մոտից հայտնաբերվել է 86.7 գրամ կանաչ գույնի բուսական զանգված:
Փաստի առիթով ԱԱԾ է հրավիրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող վաշտի ոստիկան, ոստիկանության ենթասպա Գ. Ս.-ն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: