Մարզպետարանների աշխատանքի թեման շարունակում է մնալ ակտուալ: Օրեր առաջ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին` կապված փոխմարզպետների քանակի եւ, առհասարակ, այդ հաստիքի գոյության հետ։ Նա առաջարկել է երեք փոխմարզպետի հաստիքի փոխարեն թողնել մեկը։
Նշենք, որ 2003 թվականին` քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ է որոշվել Հայաստանի Հանրապետության մարզերում մարզպետների տեղակալների թվի ավելացման հարցը, որպեսզի եթե, օրինակ, մարզպետը ՀՀԿ-ական է, ապա փոխմարզպետը լինի կոալիցիա կազմած մյուս ուժերից: Այսինքն՝ իրականում քաղաքական համակարգն ուռճացվել է արհեստականորեն` քաղաքական նպատակներից ելնելով, կոալիցիոն գործընկերներին պետական պաշտոններով ապահովելու համար: Եվ մինչեւ այժմ էլ այդ հաստիքներում նշանակումները կատարվել են այդ տրամաբանությամբ:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։