Երեկ կառավարության անդամները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երդվեցին: Կառավարության կազմը գրեթե չի փոփոխվել` բացառությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի: Նախարարների երդման արարողությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ, ով այս կազմում միակն է, ով այլ կուսակցության անդամ է եւ այն դեպքում, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ մի ուժի հետ կոալիցիա չի կազմել:
-Դուք անհատապես եք կիսում պատասխանատվություն, թե՞ կուսակցության հետ:
-Ես անհատապես կիսում եմ, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որ նաեւ կիսում է պատասխանատվությունն ինձ հետ եւ կառավարության հետ:
Ամբողջական հարցազրույցը՝ օրաթերթի վաղվա համարում