Weekend. ի՞նչ հանդիպումներ արժի դիտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առջևում շաբաթ և կիրակի է, հանգստյան օրեր, որոնք կարելի է անցկացնել հեռուստացույցի առաջ` ֆուտբոլ դիտելով:

Ի՞նչ հանդիպումներ արժի դիտել այս հանգստյան օրերին, որոնք են ամենադիտարժան հանդիպումները: ArmLur.am-ն առանձնացրել է ամենադիտարժան հանդիպումները:

Անգլիայի Պրեմիեր Լիգա

Պրեմիեր Լիգայի կենտրոնական հանդիպումը կիրակի օրը կայանալիք «Մանչեստեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումն է:

Երկու հզոր թիմերի պայքար, որտեղ երկուսի համար էլ միավորների կորուստը կարող է ճակատագրական դառնալ:
Այս խաղին հնարավոր է մասնակցի նաև մեր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով նոր է ապաքինվել վնասվածք ստանալուց հետո:

Տուրի մյուս խաղերը`

Տոտենհեմ-Նյուքասլ
Բրայթոն-Ուոտֆորդ
Բարնլի-Սաութհեմպտոն
Չելսի-Հադլսֆիլդ
Կրիստալ Պելաս -Ֆուլհեմ
Էվերտոն-Վուլվզ
Կարդիֆ-Բորնմութ
Լեստեր-Ման Յունայթեդ
Վեսթ Հեմ-Լիվերպուլ

Իտալիայի առաջնություն

Իտալիայի առաջնությունում կենտրոնական խաղը նույնպես կկայանա կիրակի օրը: Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում միմյանց ուժերը կչափեն տեղի «Ռոման» և վերելք ապրող «Միլանը»: «Ֆիորենտինայից» խայտառակ պարտություն կրելուց (1-7) հետո գայլերն ամեն ինչ անելու են սասանված հեղինակությունը վերադարձնելու համար, բայց միլանցիները ամենևին էլ թույլ մրցակից չեն հանդիսանում:

Գատուզոյի սաները «Նապոլիին» հաղթելուց հետո ավելի վստահ և ուժեղ են դարձել:

Տուրի մյուս խաղերը`

Էմպոլի-Կիեվո
Նապոլի-Սամպդորիա
Յուվենտուս-Պարմա
Սպալ-Տորինո
Ուդինեսե-Ֆիորենտինա
Ինտեր-Բոլոնյա
Ֆրոսինոնե-Լացիո

Իսպանիայի առաջնություն

Շաբաթ օրը կայանալիք «Բարսելոնա»-«Վալենսիա» խաղը միանշանակ տուրի կենտրոնական հանդիպումը կլիներ, եթե նույն օրը չկայանար բասկյան դերբին`«Ռեալ Սոսիեդադ»-«Ատլետիկ Բիլբաո»:

Թեժ, համառ, կոպիտ. ահա այսպես կարելի է բնութագրել այս դերբին:

Այս խաղում թիմերից մեկին ֆավորիտ անվանել ուղղակի չի կարելի և հնարավոր էլ չէ:

Ճակատամարտի նմանվող խաղը Իսպանայի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական խաղն է:

Տուրի երկրորդ կարևոր դիմակայությունը կկայանա «Կամպ Նոու» մարզադաշտում, որտեղ «Բարսան» կհյուրընկալի «Վալենսիային»:
Կապտալեռնագույնները վերջին 8 խաղերում Պրիմերայի միայն հաղթում են, իսկ չղջիկները այնքան էլ լավ մարզավիճակում չեն: Ամեն դեպքում այս դիմակայությունը միշտ էլ անցնում է հետաքրքիր պայքարում:

Ուեսկա-Վալյադոլիդ
Լեվանտե-Խետաֆե
Սելտա-Սեվիլիա
Վիլիառեալ-Էսպանյոլ
Բետիս-Ատլետիկո
Էյբար -Ժիրոնա
Ռեալ Մադրիդ-Ալավես
Ռայո-Լեգանես

Գերմանիայի առաջնություն

«Բայեր Լևերկուզեն»-«Բավարիա Մյունխեն». խաղ որտեղ բավարացիների միավորների կորուստի դեպքում Նիկո Կովաչի սաները տեսականորեն կարող են հրաժեշտ տալ չեմպիոնական մրցավազքին: «Բայերը» սեփական հարկի տակ միշտ էլ լավ է խաղում ու կարողանում է դիմադրել ուժեղ մրցակիցներին, այս անգամ հերթը միգուցե մյունխենյան թիմինն է. «գերմանական մսաղացը» այս մրցաշրջանում դեռևս չի կարողանում գտնել ինքն իրեն և առաջատար «Բորուսիայից» հետ է մնում 6 միավոր:

Իր հերթին ռուրյան ակումբը շաբաթ օրը կմրցի «Այնտրախտի» հետ: Ֆավորիտը դորտմունդցիներն են, բայց միշտ չէ, որ հաղթում են ֆավորիտները:

Այսպիսով այս տուրից հետո չեմպիոնական պայքարը Գերմանիայում կարող է սրվել կամ լրիվ վերանալ:

Տուրի մյուս խաղերը`

Հանովեր-Լեյպցիգ
Հերտա-Վոլֆսբուրգ
Հոֆենհայմ-Դուսելդոլֆ
Նուրենբերգ-Վերդեր Բրեմեն
Շալկե-Մյունխենգլադբախ
Աոգսբուրգ-Մայնց
Շտուտգարտ-Ֆրայբուրգ

Ֆրանսիայի առաջնություն

Կիրակի ուղիղ կեսգիշերին կկայանա ֆրանսիական ամենահզոր դիմակայություններից մեկը `«Օլիմպիկ Լիոն»-«ՊՍԺ»:
Չնայած պարզ է, որ փարիզյան ակումբը չեմպիոն է հռչակվելու, միևնույն է այս խաղը նրանց համար հեշտ պայքարում անցնել ուղղակի չի կարող: «Լիոնը» շատ է սիրում տհաճ անակնկալներ հասցնել փարիզցիներին և շատ հնարավոր է, որ «ՊՍԺ»-ն այս մրցաշրջանում Ֆրանսիայում կրի իր առաջին պարտությունը:

Տուրի մյուս խաղերը`

Լիլ-Նիցա
Անժե-Դիժոն
Մոնակո-Թուլուզ
Ռեն-Ամյեն
Ռեյմս-Մարսել
Նիմ-Մոնպելյե
Սենտ Էտիեն-Ստրասբուրգ

Ֆուտբոլային Թոփ 5 առաջնություններում այս շաբաթ ևս ծավալվելու են հետաքրքիր իրադարձություններ:




Լրահոս