Կայացավ Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Բարսելոնան» -«Ռեալը» առաջին հանդիպումը:
Սուպերկլասիլեն անցավ շատ լարված պայքարում և ավարտվեց մարտական ոչ ոքիով`1-1: Հյուրերը լավ սկսեցին խաղը և արդեն հանդիպման 6-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը: Բենզեմայի փոխանցումից աչքի ընկավ Լուկաս Վասկեսը:
«Կապտանռնագույնները» կարողացան հավասարեցնել հաշիվը միայն երկրորդ կեսում: 57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մալկոմը:
Այսպիսով, առաջին խաղում ինչպես և սպասվում էր բոլոր հարցերը մնացին անպատասխան:
Պատասխան խաղը կկայանա փետրվարի 27-ին Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում: