ԼՂՀ հայ բնակչությունը Ադրբեջանի քաղաքացիներ են. Լեյլա Ադբուլաևա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Ադբուլաևան հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի խոսքերը բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի մասնակցության վերաբերյալ, «ինչպես նաև նրա մամուլի քարտուղարի կողմից մարզի հայկական համայնքի ներկայացուցիչներին որպես Ադրբեջանի քաղաքացիներ ներկայացնելը ճիշտ մոտեցում է»:

Ադրբեջանի ԱԳ խոսնակը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ԼՂՀ ադրբեջանցի բնակչությունը մասնակցում է բանակցություններին և նրանց ներկայացնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Բացի այդ նա նշել է, որ Փաշինյանի հայտարարությունները պետք է ուղղված լինեն բանակցությունների արդյունավետ հիմքերի ստեղծմանը և ոչ թե լարվածության մեծացմանը:

Լեյլա Ադբուլաևայի խոսքով` միջազգային հանրությունը ընդունում է այն փաստը Լեռնային Ղարաբաղը և հարակից շրջանները Ադրբեջանի բաղկացուցիչ մաս են հանդիսանում, որոնք գրավվել են Հայաստանի զինված ուժերի կողմից եւ գտնվում են օկուպացված վիճակում, իսկ այնտեղի հայ համայնքի ներկայացուցիչները հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ։




Լրահոս