Կեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում որոշ տեսակի դեղորայք կթանկանա։ Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Ալֆա-Ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանի հետ, սակայն ընկերության ներկայացուցչի խոսքերով` հակառակ պատկերն է. «Դեղորայքը Հայաստանում, ընդհանուր առմամբ, էժանանում է:
Դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ թե՛ պետական մակարդակով, թե՛ մասնավոր ընկերությունները բանակցում են դրսի արտադրողների հետ, ովքեր ավելի ցածր գներով են դեղորայք մատակարարում մեր երկիր»: Զրույցի ընթացքում պարզվեց, որ շուտով ակնկալվում է շվեյցարական «Լյա Ռոշե» ընկերության օնկոլոգիական դեղերի կտրուկ անկում՝ 15-30 տոկոսի չափով»։ Բայց, մյուս կողմից, ըստ ընկերության տնօրենի՝ առաջիկայում որոշ դեղերի գները կբարձրանան։
«Ազդող գործոնը դա ԵԱՏՄ-ի շրջանակներում մաքսատուրքի բարձրացումն է։ Բայց, կարծում եմ, դա կկոմպեսացվի այլընտրանքային ուղիներով ներմուծման շնորհիվ, նույն Ռուսաստանից կամ մեր գործընկերների հետ բանակցելով եւ իրենց ինվոյսային գները իջեցնելու շնորհիվ»,- նշեց Մացակյանը։