Այսօր կառավարության նիստում ներկայացվեց ԱԺ կանոնակարգ օրենքում և Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն։
Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, թե նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթները, որոնք կարգավորում են ՍԴ դատավորի առաջադրման եւ ընդունման կարգավորումները եւ առաջարկվում է դա անել Սահմանադրական դատարանի մասին օրենքով։
Զեյնալյանը նշեց, թե նաև պաշտոնավարման ժամկետներն են հստակեցվում եւ ըստ այդմ դատավորն իր լիազորությունները ստանձնում է երդվելուն պես։ «ԱԺ կողմից դատավոր չընտրելու դեպքում մեկ ամսյա ժամկետում նորից թեկնածու է ներկայացվում», – մանրամասնեց Զեյնալյանը՝ ներկայացնելով ընտրության կարգը։