Սպանություն «Քուին բուրգեր»-ի մոտ. դանակի մի քանի հարված ստացած 29-ամյա երիտասարդը գիտակցության չգալով՝ մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող «Քուին բուրգեր»-ի մոտից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Համբարձում Եզեկյանն է:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:




Լրահոս