Թռչնամիսն օր օրի թանկանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներքին շուկայում օր օրի թանկանում է թռչնամիսը։ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ շրջայցի արդյունքում արձանագրեց, որ թռչնամսի մեկ կիլոգրամը թանկացել է 300 դրամով։ Տեղական արտադրության հավի բդի մեկ կիլոգրամը, եթե շաբաթներ առաջ վաճառվում էր 1300 դրամով, ապա երեկ հասել էր 1600 դրամի։

Ըստ մասնագետների՝ թռչնաբուծության ոլորտում վերջին մի քանի տարիների ընթացքում արտադրության անընդհատ աճ է արձանագրվում։ Ի դեպ, ոչ միայն արտադրությունն է ավելացել, այլեւ մարդկանց գնողունակությունն է բարձրացել։ Չէ՞ որ մարդկանց մեծ մասը նախընտրում է ավելի շատ սպիտակ միս օգտագործել, քան կարմիր, ինչն էլ բնականաբար ազդել է թռչնամսի ոչ միայն արտադրության, այլեւ սպառման ծավալների վրա։




Լրահոս