Վանևանի գյուղապետ Նորայր Հարությունյանի հրաժարականը պահանջողներն այսօր եկել են կառավարության դիմաց և պահանջում են հանդիպում կառավարության ներկայացուցչի հետ։ Նրանցից Էմին Սարգսյանը, ով գյուղապետի ընտրություններում պարտվել էր, ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե երեկ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում բարձրաձայնել է այդ հարցը, և իրենք վարչապետի պատասխանից հասկացել են, որ գյուղապետը պետք է հրաժարական տա, և նոր ընտրություններ լինեն։ Եվ այժմ կառավարության դիմաց նրանք պահանջում են, որպեսզի գյուղապետի լիազորությունները դադարեցվեն։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: