Ինչպիսին է ավտոմեքենաների ներկրման վիճակը Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան մարդատար ավտոմեքենաների ներկրման ծավալները 2018 թվականին, 2017թ.-ի համեմատ, զգալի ավելացել են: «Ժողովուրդ» օրաթերթը Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ եթե 2017 թվականին Հայաստան ներկրվել է 37 հազար 71 հատ մարդատար ավտոմեքենա, ապա 2018 թվականին այն ավելացել է` կազմելով 65 հազար 11 հատ: Ինչպես հայտնի է, ԵԱՏՄ դրույքաչափերն ուժի մեջ են մտնելու 2020 թվականի հունվարից, ինչի արդյունքում մարդատար ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափն էապես ավելանալու է:

Հիմա մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար ՀՀ սահմանին վճարվում է 0-ից 20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս ԱԱՀ, 10 տոկոս մաքսատուրք: ԵԱՏՄ-ի դրույքաչափերն ուժի մեջ մտնելուց հետո ԱԱՀ-ն ու բնապահպանական վճարը չեն փոխվի, բայց մաքսատուրքերն էապես կավելանան: Այս դեպքում ավտոմեքենաների համար մաքսատուրքի դրույքաչափերը կսահմանվեն` ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի եւ ըստ թողարկման տարեթվի:

Սահմանին կարող է վճարվել մաքսային արժեքի միջեւ 500 տոկոսը` կախված տարբեր հանգամանքներից, իսկ զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում:




Լրահոս