Դատախազները պատերազմ են հայտարարել Արթուր Դավթյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազները պատերազմ են հայտարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 3-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Վահան Մուրադյանը եւ պահանջում է ստիպել դատախազությանը վերացնել իրեն ՀՀ գլխավոր դատախազության` հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնից փոխադրելու եւ ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ գլխավոր դատախազի հրամանը:

Դատելով իրավիճակից` Վահան Մուրադյանը զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության` հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնը եւ նրան նշանակել են ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում, ինչի հետ Վահագն Մուրադյանը համամիտ չէ եւ դատարանի միջոցով է որոշել վերադառնալ նախկին աշխատանքին:




Լրահոս