Իմ կենսանգրությունը կարդաք կհասկանաք. Մարտի 1-ի գործով դատավորը չի՞ վախենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ` հասկանալու համար, թե արդյոք նա եւս վախենում է քննել այս քրեական գործը:

-Պարո՛ն Գրիգորյան, հասարակության շրջանում եւ, առհասարակ,վերջին իրադարձություները վկայում են այն մասին,որ դատավորները վախենում են քննել, Մարտի 1-ի գործով անջատված մասով քրեական գործը, որում մեղադրյալ են ներգրավվել ՀՀ երկրորդ նախագահը եւ այլ պաշտոնատար անձինք:

-Ով նման բան է ասում, ասողին հարցրե՛ք:

-Դուք վախենալու որեւէ բան չունե՞ք:

-Ո՞ւմից:

-Օրինակ` գործով հայտնի մեղադրյալներից` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, Սեյրան Օհանյանից, Յուրի Խաչատուրովից, Արմեն Գեւորգյանից:

-Դուք որ իմ կենսագրությունը կարդաք, կարծիք կկազմեք արդեն:

-ԲԴԽ-ն Ձեր կարգապահական պատասխանատվության հարցն է քննարկում, քանի որ նախկինում Դուք հրաժարվել եք քննել երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը:

-Դա ԲԴԽ-ի իրավունքն է:

-Դուք ամիսներ առաջ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը հրաժարվել էիք քննել` պատճառաբանելով, որ գործը մակագրվել է Ձեզ հունվարի 10-ին, բայց Դուք այդ օրըչեք հերթապահել: Այսինքն` հերթապահության հետ կապված խնդիր էիքստեղծել:

-Ես խնդիր չեմ ստեղծել. որ մի բան ասում եք, ձեւակերպումների հետ կապված զգուշավոր եղե՛ք: Հաջողություն:

(Դատավորն անջատեց հեռախոսը): Ի դեպ, ուսումնասիրելով դատավոր Դավիթ Գրիգորյանի կենսագրությունը` նկատենք, որ նա աշխատանքային գործունեությունըսկսել է դատախազությունից: Քոչարյանի պաշտոնավարման տարիներին եղել է Էրեբունու դատախազի օգնական,սակայն 2004 թվականից մինչեւ 2010 թվականն աշխատել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ:

2010 թվականից աշխատել է Երեւան քաղաքի Ավան եւ ՆորՆորք վարչական շրջանների դատախազի տեղակալ: 2013 թվականին նորսկսել է դատական համակարգում իր գործունեությունըորպես դատավոր: Ի դեպ, նա Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալների դեմ դատական ակտ չի կայացրել:

Քնար Մանուկյան




Լրահոս