Լոնդոնի «Արսենալի» Եվրոպա Լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո չեն դադարում խոսակցությունները, թե արդյոք հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Բաքվում կայանալիք եզրափակչին:
ՈՒԵՖԱ-ն արդեն պաշտոնական հայտարարություն է տարածել, որ Հենրիխը կարող է մասնակցել խաղին:
Այս մասին է խոսել նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Լեյլա Աբդուլաեւան`«Ֆուտբոլն ու քաղաքականությունը առանձին են: Մխիթարյանը կարող է մասնակցել խաղին` խնդիրներ չի լինի»,- ասել է Աբդուլաեւան:
Հավելենք, որ խաղը կկայանա մայիսի 29-ին: