Բնական գազ սպառողների համար փոփոխություններ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնական գազ սպառող բաժանորդների համար այս տարվա հուլիսի 1-ից նոր փոփոխություններ կլինեն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել, որով փոփոխություններ են կատարվում բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններում: Այսինքն` ավելացվելու են մատակարարի կողմից բաժանորդին վճարվող տույժերը:

Այսպես, բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններով սահմանված պահանջների խախտման դեպքում բաժանորդին կվճարվի տույժ վերջինիս ծախսած բնական գազի միջին արժեքի 30 տոկոսի չափով` ներկայիս 20 տոկոսի փոխարեն: Այսինքն` ոչ ավելի քան 2500 դրամ`ներկայիս 2000 դրամի փոխարեն:

Ս.Հ.




Լրահոս