Այսօր նշվում է վառ տոներից մեկը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Օրն ավելի գեղեցիկ և մանուկների համար հիշվող դարձնելու նպատակով ողջ հանրապետությունում տարբեր միջոցառումներ են կազմակերպված:
Օրինակ, Ազատության հրապարակում կավճանկարճության օր է: Երեխաները, վայելելով տոնական համերգային ծրագիրը, կարողանում էին նաև կավճանկարչությամբ զբաղվել: Երեխաների օրն ավելի գեղեցիկ դարձնելուն օգնեց «ՍԱՍ գրուպ»-ը, որն անակնկալ մատուցեց նրանց՝ պաղպաղակներ և փուչիկներ բաժանելով: Փոքրիկների օրն այսպես ավելի գունեղ դարձավ:
Ընկերության աշխատակիցն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր անակնկալներ ունեն տարբեր վայրերում, և նպատակը մեկն է:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: