Հունիսի 16-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Զոյա Զաքինյանի գլխավորությամբ հրապարակեց Հայաստանի Հանրապետության վարչապետի ազգականի գործով վճիռը :
Ինչպես հայտնի է, 2019 թվականի ապրիլի 5-ին ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյանի իր էջում գրել էր.
«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ», – գրել է վարչապետը:
Արդյունքում պարզվեց , որ վարչապետի ազգականը իր մոր եղբորորդին էր Մամիկոն Հովհաննիսյանը, որին իրավապահները մեղադրանք առաջադրեցին ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի առաջին մասի հատկանիշներով Փաստաթղթեր կեղծելը, որը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով Մամիկոն Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին:
Իսկ ինչ էին պարզել իրավապահները:
Քնար Մանուկյան