Արդեն վաղուց բացվել է տրանսֆերային պատուհանը, սակայն ինչքան էլ զարմանալի է, անգլիական «Մանչեստեր Սիթին» դեռեւս ոչ մի տրանսֆեր չի իրականացրել: Անգլիական հայտնի լրատվամիջոցները պնդում են, որ «քաղաքայինները» առաջիկա օրերին կիրականացնեն երկու խոշոր տրանսֆեր: Նախ նշվում է, որ անգլիական ակումբը կգնի Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերը:
Մադրիդյան ակումբն արդեն գնել է նրան փոխարինողին` ի դեմս Մարկոս Լյորենտեի եւ արդեն պատրաստ է վաճառել իր առանցքային ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերը: Կան շշուկներ, որ Ռոդրին Պեպ Գվարդիոլայի թիմի վրա կարժենա 710 մլն եվրո:
Մանչեստրյան ակումբն առաջիկա օրերի ընթացքում ցանկանում է ձեւակերպել նաեւ Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ժոաու Կանսելուի տրանսֆերը: Ըստ խոսակցությունների պորտուգալացու տրասֆերային գինը տատանվում է 70-ից 80 մլն եվրոյի սահմաններում: Նշվում է նաեւ, որ թուրինցիների նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կողմ է այս տեղափոխությանը, քանի որ «Ծեր Սինյորայի» կազմում այդ դիրքում ցանկանում է տեսնել իտալական մեկ այլ ակումբի`«Նապոլիի» պաշտպան Հուսային:
Էդմոն Մարտիրոսյան