Արգենտինայի հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան խոսել է վերջերս մամուլում տարածված տեղեկությունների մասին. «Բոլորը ստում են. ես չունեմ Ալցգեյմերի հիվանդություն: Մարդիկ այդ հիվանդությունից մահանում են, իսկ ես մահանալու ցանկություն չունեմ եւ չեմ պատրաստվում կյանքս կիսատ թողնել»,- ասել է Դիեգո Մարադոնան:
Նշվում է, որ Մարադոնան մարզչական աշխատանքը լքել էր հենց առողջական խնդիրների պատճառով: Արգենտինացու վերջին ակումբը մեքսիկական «Դորադոսն» էր:
Էդմոն Մարտիրոսյան