ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ արեց Փաշինյանը մեքենան պայթեցնելուց հետո, և ինչպես Բագրատյանը ծանոթացավ Ծառուկյանի հետ. պատգամավորը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց Ձորի նախկին մարզպետ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բնակվում է Կենտրոն վարչական շրջանում, եւ նրա հետ «Քայլ առ քայլ» հաղորդման շրջանակներում հանդիպում ենք ունեցել իր սեփական բնակարանում: Բագրատյանն ապրում է իր կնոջ ու կրտսեր որդու հետ, իսկ մեծ որդին այժմ գտնվում է արտերկրում:

ArmLur.am լրատվականի հետ զրույցում Սերգեյ Բագրատյանը բացահայտել է, թե ինչերի է ականատես եղել, բնակվելով «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության հարեւանությամբ, ինչպես է տարիներ շարունակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայքարել նախկին իշխանությունների դեմ, բռնության ենթարկվել, ինչպես են այրել Փաշինյանի մեքենան, ինչու իր մարզպետ աշխատելու տարիներին մարզում կրիմինալ ասվածը շատացել ու ինչպիսի փոխհարաբերություններ ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

ԲՀԿ-ական պատգամավորի հետ Armlur լրատվականը եղել է իր գրասենյակում, որտեղ Բագրատյանը խորհրդարանական աշխատանքներ շարունակում է այնտեղ: Պարզել ենք նաեւ, որ պատգամավորը գրեթե ամեն օր աշխատանքից առաջ մտնում է Սուրբ Սարգիս եկեղեցի, որը գտնվում է իր բնակավայրի հարակից տարածքում եւ մոմ վառում: Մեր զրուցակիցն ամեն օր լինում է իր ընկերոջ` Շմավոն Շմավոնյանի արվեստանոցում, որտեղ կտրվելով օրենսդիր աշխատանքից քննարկում է օրվա անցուդարձը, սրճում ու զրուցում առկա խնդիրներից:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս