Արտահերթ նիստ կլինի. կներկայացվի ճանապարհային քարտեզի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 12-ին նախատեսում է արտահերթ նիստ անցկացնել` «Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի քննարկում» թեմայով: Հանձնաժողովը ծրագրում է հրավիրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որը հանդիսանում է ճանապարհային քարտեզի հետ կապված աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի հունիսի 13-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որի ժամանակ վերահաստատվել է Հայաստանի եւ Եվրամիության հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ ճանապարհային քարտեզը: Թերեւս նիստի ժամանակ Մհեր Գրիգորյանը կներկայացնի ճանապարհային քարտեզի մանրամասները, քանի որ, ի վերջո, ակնկալվող փոփոխությունները պարունակող նախագծերը պետք է ընդունվեն հենց խորհրդարանի կողմից, ընդ որում` կան նախագծեր եւ փոփոխություններ, որոնք պետք է արվեն արդեն աշնանը` յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանը սկսելու հետ մեկտեղ:




Լրահոս