ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներից հետո Հրանտ Գրիգորյանն ինքնակամ ներկայացել է. ինչ է իրականում տեղի ունեցել 25 տարի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում սպանություն է տեղի ունեցել: Գործը նոր ընթացք է ստացել. թիրախում Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանն է, որի դեմ 25 տարի անց հաղորդում է ներկայացրել հանգուցյալ Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ  Պողոսյանը:

Նախ նշենք, որ 25 տարի առաջ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում հրազենի կրակոցից սպանվել էր Էջմիածնի «Տոչպրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պողոսյանը: Այս գործով Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ Մհեր Պողոսյանին մահ պատճառելու համար,  սակայն 3 ամիս անց բանտից դուրս էր եկել՝ լավ վարք դրսևորելու հիմնավորմամբ:

Ինչևէ, այսքան տարի անց քրեական գործի շրջանակներում ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որի շուրջ  ArmLur.am-ը զրուցել է Հրանտ Գրիգորյանի փաստաբան՝ Հովսեփ Սարգսյանի հետ:

Փաստաբանի խոսքով՝ անցել են ոչ միայն վաղեմության ժամկետները, այլև, որ ավելի կարևոր է, դեպքից հետո Հրանտ Գրիգորյանն ինքնակամ ներկայացել և խոստովանական ցուցմունք է տվել: Ասել է, թե կրակոցի արձակումը եղել է անփութության հետևանքով:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս