ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Վանաձորում

Վանաձորցի բազմաթիվ վարորդներ երեկ բողոքի ակցիա էին իրականացնում կենտրոնական հրապարակում` ընդդեմ մեքենայի գազի թանկացման: Վարորդների մեծ մասն անհատ տաքսիստներ են. մեքենաները կայանել էին Հայքի հրապարակում եւ սպասում էին Լոռու մարզպետին եւ Վանաձորի քաղաքապետին, որպեսզի խնդիրը ներկայացնեն, իսկ նրանք էլ իրենց հերթին փոխանցեն պատկան մարմիններին: Վարորդները դժգոհում են ոչ միայն գազի գնի բարձրացումից, այլ նաեւ տրամադրվող գազի որակից:

 

 

 

 

ՀԱՐՑ. Եթե ապրանքներ են ներմուծվել եւ սահմանված ժամկետում մաքսային մարմիններին չեն ներկայացրել մաքսային ձեւակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ապա տուգանք նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ:

Մարինե Հարությունյան (44 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքի 194 հոդվածի դրույթներով` սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը, ինչպես նաեւ մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների եւ տրանսպորտային միջոցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելը, անկախ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց, առաջացնում է տուգանքի նշանակում` 50,000 դրամի չափով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը առաջացնում է չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների գանձում` օրենքով սահմանված կարգով:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել սոցիալական փաթեթի հատկացման կարգի մանրամասները. ինչպե՞ս է հատկացվում այն:

Լիաննա Մխոյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցիալական փաթեթի հաշիվ: Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը կարող է բանկից ստանալ սոցիալական փաթեթի հաշվի մասին տեղեկանք կարգով նախատեսված դեպքերում համապատասխան հաստատություններին ներկայացնելու համար: Ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում` համաձայն ձեւի, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում:
Դիմումի եւ տեղեկանքի հիման վրա սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը տվյալ անձի սոցիալական փաթեթի գումարը փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին` ամսական կտրվածքով: Հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողը կարող է իր եւ զբոսաշրջային օպերատորի միջեւ կնքված պայմանագիրը ներկայացնել իր աշխատանքի վայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում` սոցիալական փաթեթի տվյալ բյուջետային տարվա համար նախատեսվող սոցիալական փաթեթի գումարները միանվագ իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու նպատակով:
Այս դեպքում աշխատողը պարտադիր պետք է այդ ծառայությունից օգտվելու ժամանակահատվածում գտնվի արձակուրդում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սոցփաթեթի հաշիվը կարելի է փոփոխել: Այն փոխելու դեպքում աշխատողն իր հաշվի դրամական միջոցները սոցփաթեթի հաշիվը սպասարկող նախկին բանկից սոցփաթեթի հաշիվը սպասարկող նոր բանկ փոխանցելու համար նախկին բանկ է ներկայացնում նոր բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանք:




Լրահոս