Պարտաճանաչ հանձնաժողովներն ու բացակաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հունիս ամսին բավական ակտիվ է եղել եւ երեք նիստ անցկացրել: Ընդ որում, բավական ակտիվ են եղել նաեւ հանձնաժողովի անդամները եւ միայն մեկ անգամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն է բացակայել նիստից, այն էլ հարգելի: Հանձնաժողովի մյուս բոլոր անդամները երեք նիստերին էլ ներկա են եղել:

Մյուս հանձնաժողովներից միայն արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովն է ներկայացրել բացակաների ցանկը: Եվ ըստ այդմ, հունիս ամսում տեղի ունեցած մեկ նիստից միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է հարգելի բացակայել, քանի որ գործուղման է եղել, իսկ ահա Վահե Էնֆիաջյանի և Տիգրան Ուրիխանյանի բացակայություններն անհարգելի են եղել:




Լրահոս