Հ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Կառավարության որոշումամբ պետական նյարդավիրաբուժական երկու ծառայություն կհագեցվի գերժամանակակից սարքավորումներով: «Կառավարության որոշումով երկու պետական նյարդավիրաբուժական ծառայություններ կհագեցվեն գերժամանակակից սարքավորումներով, որոնք մինչ օրս առկա չեն եղել Հայաստանում:
Դրանով իսկ նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը էականորեն կբարձրանա և բազմաթիվ մանկական և մեծերի նյարդավիրաբուժական վիրահատություններ, որոնք մինչ այժմ Հայաստանում չէին կատարվում, կկարողանան կատարվել մեր կլինիկաներում: Նյարդավիրաբույժները նույնպես կանցնեն համապատասխան վերապատրաստումներ»,- գրել է նա: